Jump to content

Տրևիզո (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրևիզո
Դրոշ Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի պրովինցիաներ
Մտնում էՎենետո
ՎարչկենտրոնՏրևիզո
Օրենսդրական մարմինProvincial Council of Treviso?
Տարածք2476,68 կմ²
Սահմանակցում էԲելունո, Պորդենոնե, Վենետիկ, Պադովա, Վիչենցա, Metropolitan City of Venice? և Պորդենոնե
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-TV
Հեռախոսային կոդ0421, 0423, 0438, 0422 և 0434
Փոստային ինդեքսներ31100 և 31010–31059
Ավտոմոբիլային կոդTV
provincia.treviso.it

Տրևիզո (իտալ.՝ Provincia di Treviso), գավառ Իտալիայի Վենետո մարզում։ Նրա մայրաքաղաքը Տրևիզոն է։ Գավառը հյուսիսից սահմանակից է Բելունոյին, արևմուտքից՝ Վիչենցային, հարավարևմտյան կողմից Պադովային, հարավ-արևելքից՝ Վենետիկին, իսկ արևելքից սահմանակից է Ֆրիուլի Վենետիկ Ջուլիային։ Պիավե գետը հոսում է պրովինցիայի տարածքով, իսկ Սիլա և Կանյան գետերը՝ մայրաքաղաքի տարածքով[1]։ Տրևիզո գավառի մականունը Լա Մարկա Տրևիանա է։ Այն ունի զարգացած տնտեսություն և գինի արտադրող կարևոր կենտրոն է[2]։ Ընդգրկում է 750 քառ. մղոն տարածք[3]։

Տրևիզո գավառը հիմնադրվել էր կելտերի կողմից, սակայն ավելի է բարգավաճել հռոմեացիների օրոք, նախքան հոներին, օստգոթերին և լանգոբարդներին ենթարկվելը[4]։ Հռոմեական իշխանության ժամանակ գավառը կոչվում էր «Տրավիզիում»[1]։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Տրևիզոն ուժգին վնասներ է կրել Ավստրիայի բանակի կողմից[5]։

Պրովինցիայի բնակչությունը ըստ 2016 թվականի տվյալների՝ կազմում է 900000 մարդ։ Ներառում է 95 մունիցիպալիտետներ[1]։ Սենտ Անտոնի Մարաթոնը հանրաճանաչ իրադարձություն է Վեդելագո կոմունայում։ Ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է ապրիլի վերջին կիրակի օրը։ Մրցավազքն սկսվում է քաղաքից և ավարտվում է Պադովայում։ Ճանապարհին վազորդներն անցնում են ութ տարբեր քաղաքներով[6]։ Տրևիզո գավառում հիմնական գովազդվող արտադրանքներն են կահույքը, սպորտային համակարգերը, տեքստիլը, գինին, կոշիկները և մեքենաները[7]։

Գավառի ամենաբարձր գագաթը Մոնտելլոն է։ Կանսիլիո բարձրավանդակից բերված փայտց պատրաստում են մեծ քանակությամբ նավեր[8]։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրևիզո գավառի տեսարժան վայրերից են Պիացցա դեի Սինյորի և Պալացցո դեի Տրեչենտո։

Բարչեսսա դի Վիլլա Պոլա Պոմինի, Կա Կորներ դելլա Ռեգինա և Էմո վիլլաները տեղակայված են Վեդելագո կոմունայի մոտակայքում։ Տեսարժան վայրերից է նաև Կաստելֆրանկո Վենետո քաղաքի Մայր տաճարը։ Բադուարի Ռոտոնդան մեծ մասսայականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում[8]։ Հյուսիսային Մարկան, Կոնելիանոն, Վալդոբիադենեն հայտնի են իրենց խաղողի այգիներով։ Շատ տարբեր լանդշաֆտների առկայության պատճառով Ազոլոն կոչվում է «հարյուր լանդշաֆտների քաղաք»[8]։

Մունիցիպալիտետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

(ըստ 2010 թվականի սեպտեմբերի 30-ի տվյալների)

Մունիցիպալիտետ Բնակչություն
Տրևիզո 82716
Կոնելիանո 35689
Կաստելֆրանկո Վենետո 33708
Մոնտեբելունա 31156
Վիտորիո Վենետո 29029
Մոլիանո Վենետո 28134
Պաեզե 21920
Օդերցո 20236
Վիլորբա 18041
Պրեգանցիոլ 16999
Վեդելագո 16641
Ռոնկադե 14129
Սան Բիաջիո դի Կալալտա 13157
Պիևե դի Սոլիգո 12161
Կազալե սուլ Սիլե 12713
Պոնցանո Վենետո 12274
Սուզեգանա 12028
Ռիեզե Պիո X 11656
Կարբոներա 11171
Կազիեր 11089
Վալդոբիադենե 10844
Մոտա դի Լիվենցա 10721
Տրևինյանո 10587
Սպրեզիանո 10267

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Domenico, 2002, էջ 387
  2. Fabris, 2005, էջ 133
  3. Bell, 1832, էջ 386
  4. Wilhelm, 1881, էջ 596
  5. Domenico, 2002, էջ 388
  6. Fabris, 2005, էջ 85
  7. Cindio, Aurigi, էջ 282
  8. 8,0 8,1 8,2 «Treviso, Veneto». Italia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրևիզո (գավառ)» հոդվածին։